Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը դաստիարակում են երկու փոքրիկների, եռամյա Ուայեթին ու մեկ տարեկան Դմիտրիին, և ամենայն խստությամբ հեռու են պահում ԶԼՄ-ների ուշադրությունից։
![Эштон Катчер объяснил, почему скрывает своих детей фото [1]](https://n1s1.elle.ru/03/30/0b/03300b89551ea0c74cf3c70406657da7/460x558_1_bd898d11bd30f6d79024c6996ab38181@460x558_0xc35dbb80_5733190001508160761.jpeg)
Աստղային զույգի համար իրենց երեխաների ոչ հանրաճանաչ լինելը սկզբունքային հարց է։ Քաթչերը դրա պատճառը հայտնել է ոչ վաղ անցյալում տված հարցազրույցի ժամանակ։
Դերասանն ընդգծել է, որ իրենք իրենց երեխաների լուսանկարները չեն տարածում սոցցանցերում, քանի որ համոզված են, որ հանրային լինելն անձնական ընտրությունն է։
![Эштон Катчер объяснил, почему скрывает своих детей фото [2]](https://n1s1.elle.ru/f7/b0/3c/f7b03c0ac1418b20f6b64ab60e2559b2/460x558_1_882792afded6bbd0e463f3b9c0f2debc@460x558_0xc35dbb80_17274243321508160762.jpeg)
Նա հավելել է, որ ինքն ու Կունիսն ընտրել է իր մասնագիտությունը, որն այսպես թե այնպես ենթադրում է բացություն, սակայն դա իրենց իրավունք չի տալիս երեխաների փոխարեն որոշել նույն բանը։
Քաթչերն ընդգծել է, որ իրենց երեխաներն ունեն ընտրության իրավունք, իրենք պետք է որոշեն, արդյոք դա անհրաժեշտ է, թե ոչ։









































