ԱՄՆ ափերին սպառնացող «Նեյթ» արևադարձային քամին ուժեղացել է և հասել փոթորկի աստիճանի: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնին (NHC):
Քամու արագությունը հասել է ժամում 121 կմ-ի, այն 35 կմ/ժամ արագությամբ շարժվում է դեպի Լուիզիանա նահանգ:
Օդերևութաբանները ենթադրում են, որ այն կհասնի Լուիզիանա և Ֆլորիդա Մոսկվայի ժամանակով գիշերը ժամը 2-ին:
Կենտրոնական Ամերիկայում «Նեյթը» արդեն խլել է ավելի քան 20 մարդու կյանք:









































