«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է վերցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ 200 մլն դրամ, ի՞նչ եք կարծում՝ նման ծախսերն իմաստ ունե՞ն մի երկրում, մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ:
-Այդ գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է այդքան գումար լինի, բայց դա չի նշանակում, որ Երևան համայնքի բյուջեի կողմից է լինելու, բարերարներ կան, և արդեն ավանդույթ է դարձել այս տոնակատարությունը մեր երևանցիների համար և ոչ միայն երևանցիների, այլ ողջ հայության համար, երբ օր առաջ սպասում են Էրեբունի-Երևանի ծննդյան օրը, որ միասին նշենք, մեր մեծ տան ծննդյան օրը, իսկ ինչ մնում է այդ գումարի համար շահարկումներին, վերջին՝շրջանում մամուլում կամ սոցիալական ցանցերում քննարկումներին, ես հետևյալը կասեմ, որ պետք չի անհանգստանալ, քանի որ այդ գումարների մեծ մասը՝ առյուծի բաժինը, բարերարների կողմից է լինում, մեր Երևանի տարբեր բարերարների, տարբեր միջոցներով՝ ֆինանսների կամ անմիջական մասնակցությամբ, դրա համար պետք էլ չի նշել, որ հստակ 200 մլն-ի մասին է: Բարերարները պարտադիր չի, որ մենակ գումարով մասնակցեն, կարող են այլ միջոցներով էլ մասնակցեն, որ մենակ կարողանանք ավելի լավ կազմակերպել տոնը:
-Մի քանի բարերարի անուն կնշե՞ք:
-Ինձ թվում Է՝ բոլորս ոչ թե պետք Է խոսենք մենակ դրա մասին, գումարի, այլ պետք Է խոսենք, որ ավելի տոնական տրամադրություն ստեղծենք մեր երևանցիների, մեր Երևանի հյուրերի համար և համայն հայության համար: Երբ վերցնենք ծրագիրը, կտեսնեք հովանավորողների, կազմակերպությունների լոգոտիպ նշանները, արդեն բոլորի համար պարզ կլինի, թե ովքեր են:
-Ի՞նչ եք կարծում՝ երևանցիները տոնի տրամադրություն ունե՞ն, թե՞ ավելի շատ նրանց հուզում են չլուծված բազում խնդիրները, օրինակ՝ վերելակների, աղբի, տրանսպորտի սակագնի և այլն:
-Այո, այո, ճիշտ եք ասում՝ ես ասել եմ ու էլի կկրկնեմ, որ շատ խնդիրներ բաց են մնացել, բայց էդ խնդիրները ոչ այս տարի են կուտակվել, ոչ նախորդ տարի, այլ 20 տարվա խնդիրներ են, որ մենք մեր հեռանկարային ծրագրերում ենք նշում, և մեր ամեն մի շրջայցի ժամանակ նկատած կլինեք՝ հաճախակի է լինում այդ շրջայցերը վարչական համայնքներում, հենց քաղաքացիների հետ անմիջական շփման և անմիջական ծանոթանալու, որ հետագայում… Չենք կարող չնկատել, որ տարեցտարի Երևան քաղաքն ավելի բարեկարգվում է, այո, բայց դա չի նշանակում, որ խնդիրներն ավարտվում են, դեռ խնդիրները կան, ու էդ խնդիրները, բնականաբար, իրենց լուծումները պետք է գտնեն:
-Ավելի նպատակահարմար չէ՞ բարերարների տրամադրած գումարների մեծ մասը խնդիրների լուծմանը ծառայեցնեք:
-Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ մենք պետք է նշենք Երևանի տոնակատարությունը, ինչո՞ւ չէ՝ նաեւ պետք է տրամադրություն ստեղծենք մեր երևանցիներին, մեր Երևանի հյուրերին, մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Այո, միանշանակ տոնի տրամադրություն կա, եթե մեր մեծ տան ծննդյան օրն է, ուրեմն պետք է ստեղծենք այդ տրամադրությունը, այդ տրամադրությունն ստեղծելով էլ պետք է բոլորը սրտացավ լինեն Երևանի օրվա զարգացումներին և նաև, ինչու չէ՝ Երևանի խնդիրների հետ կապված:
-Ի դեպ, նորից Ռուսաստանից աստղե՞ր եք բերելու և Վոլոչկովայի պես նրանց հետ էլ նկարվեք ու «Ֆեյսբուքով» տարածեք: Ինչպես երևում է, գեղեցիկ և ճանաչված կանանց հետ սիրում եք նկարվել, հաճախակի եք թարմացնում Ձեր ֆեյսբուքյան էջի լուսանկարները:
-Ավելի լավերին ենք բերելու: Ւ դեպ, Վոլոչկովայի հետ լուսանկարը «Էրեբունի- Երևանի» տոնակատարությունից չի, իսկ ինչ մնում է՝ ովքեր են լինելու, արտասահմանից էլ են լինելու, բնականաբար հայկական հայտնի երգիչ-երգչուհիներ են լինելու, բայց արտասահմանինը ինձ թվում ա պետք է մնա անակնկալ և այդ ժամանակ մեր երևանցիները կտեսնեն: Բոլորի համար է անակնկալ լինելու: Իսկ էդ նկարները ես չեմ թարմացնում այլ ինձ խանդողներն ու նախանձողները: Ուզում եմ նշել նաև, որ այս տարի աննախադեպ արտերկրից մեր Երևան քաղաքի քույր քաղաքի ներկայացուցիչներն են լինելու՝ 31 պատվիրակություն է լինելու, որ երբևիցե այդքան շատ պատվիրակություն չի եղել՝ քաղաքապետերի գլխավորությամբ, փոխքաղաքապետերի և այն պատասխանատու անձերի, որոնք ներկայացնելու են իրենց քաղաքը Երևւան քաղաքում, իրենց շնորհավորանքն են ուղղելու մեր Երևանին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:









































