Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսպանիա – Բելառուս հանդիպումը կարող է հետաձգվել իսպանական «Իբերոսթար» մարզադաշտի էլեկտրոգեներատորի պայթունի պատճառով:
Պայթյունի պատճառով տուժել են տասնյակ մարդիկ: Թեև միջադեպից հետո ոստիկանությունը ոչ մի խոչընդոտ չի նկատել, խաղի կազմակերպիչները և տեխնիկական անձնակազմը ակնարկում են, որ խաղը հետաձգվելու է:
Դեռևս հարցը ոստիկանության հետաքննության տակ է, իսկ կազմակերպիչները վստահ չեն, բայց հույս ունեն, որ տեխնիկական անձնակազմը կհասցնի վերականգնել գեներատորի աշխատանքը: