Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Սամվել Ալեքսանյանը թքած ունի պետական կառույցների որոշումների վրա» (տեսանյութ)

«Մենք ներկայացնում ենք օրենքը, մենք պաշտպանում ենք պետական որոշումները և ես՝ որպես քանդակագործ, չեմ կարող չպահպանել և չպահանջել «Փակ շուկայի» վերակառուցումը, իսկ որպես քաղաքացի՝ իմ պարտքն եմ համարում օրինավոր երկիր կառուցելը: Մենք այսօր կառուցում ենք օրենքի երկիր: Իհարկե, կան անօրեններ, որոնք պայքարում են օրենքի դեմ»,- այսօր «Ծածկած շուկայի» մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց քանդակագործ Վիգեն Ավետիսը:

Նա հավելեց, որ իրենք 20-30 հոգով պահանջում են ունենալ օրենքի երկիր, որտեղ քաղաքացին կապրի օրենքով և պաշտպանված կլինի օրենքով:

Մեր այն հարցին, թե ինչ օգուտ կարող է տալ «սիթիների» բոյկոտը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քանի որ «սիթիները» պատկանում են, իմ կարծիքով, շուկայի մենատիրոջը, և այստեղ էլ «սիթի» է բացվելու, ապա գաղտնիք չի լինի, որ ասեմ, սուպերմարկետները, մեծ հանրախանութները Հայաստանում պետք է արգելել, քանի որ եթե Հայաստանում փոքր բիզնեսը խրախուսում ենք՝ մեծը պետք է արգելել:

Այս դեպքում, երբ աշխատանքի պահանջ, գործազրկություն կա՝ պետք է խրախուսենք, որ չփակվեն խանութները. սա մի կողմն է:

Երկրորդ՝ այն գումարներով, որ «սիթին» աշխատում է՝ նման վանդալիզմ է կատարվում, որ հակառակ պետական որոշումներին՝ սեփականատերը թքած ունի պետական կառույցների որոշումների վրա և անում է այն, ինչ ուզում է»:

Հետքրքրվեցինք նաև, թե արդյոք փոքրաթիվ մարդկային ներուժը բավարա՞ր է հաղթանակ արձանագրելու համար, ինչին ի պատասխան՝ Վիգեն Ավետիսն ասաց. «Մի մարդով, մի ծաղկով է գարունը գալիս, և 20 հոգով, իհարկե, հնարավոր է:

Գոնե մենք ասում ենք մեր սրտի խոսքը, սա բոլոր քաղաքակիրթ երկրներում թույլատրված ձև է, դիմացի մայթում էլ են արտահայտում՝ ես դեմ չեմ, բայց թող տեսնեն, որ մարդիկ կան, որ օլիգարխներից չեն վախենում: Իհարկե, այս ամենը հաճելի չէ, բայց եկեք ընդունենք, որ սա իրականություն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում