Ռուսական «Կրասնոդար» ակումբի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը sport-express-ի հետ զրույցում իր կարծիքն է արտահայտել Ռուսաստան-Հայաստան խաղի վերաբերյալ:
«Ես անպայման դիտելու եմ Ռուսաստան-Հայաստան հանդիպումը: Ինձ շատ է հետաքրքրում մեր ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի վիճակը: Նա վերջերս վնասվածք էր ստացել, որից հետո ամբողջությամբ չէր ապաքինվել: Իմ կարծիքով, նա ի վիճակե չէ ամբողջ 90 րոպեներն անցկացնել խաղադաշտում, այդ պատճառով անհանգստանալու եմ նրա համար: Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից Հայաստանի հետ հանդիպումը Ռուսաստանի համար որոշիչ է լինելու: Ադվոկատի թիմը այդ խաղում միավորներ կորցնելու իրավունք չունի, եթե իհարկե Եվրոպայի առաջնությունում հայտնվելու ցանկություն ունի»,- ասել է Մուսլինը:








































