Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլում կայանալիք Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերի մասին:
«Օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում: Պետք է խոստովանել, որ վնասվածքս շատ ցավալի է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Դինամո»-ում մարզվել եմ ընդհանուր խմբի հետ, այժմ Հայաստանի հավաքականի կազմում եմ: Թե ով կլինի դարպասում Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում, կորոշի մարզիչը:
Դեռ խմբից դուրս գալու տեսական հնարավորություններ ունենք, այդ իսկ պատճառով պետք է պայքարենք մինչև վերջ: Մտադիր ենք ռևանշի հասնել Սոֆիայում կրած պարտության համար»:
Հիշեցնենք, որ Հայաստան – Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:








































