Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը խոսել է հավաքականի առաջիկա 2 խաղերի մասին, որոնք վերջինն են լինելու «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում:
«Այդ խաղերը չափազանց կարևոր են անգլիական ֆուտբոլի համար: Բոլոր թիմերը ցանկանում են մասնակցել աշխարհի առաջնությանը: Մենք կարող ենք հաղթել առաջիկա 2 խաղերում:
Սարսափելի կլինի, եթե չմասնակցենք Բրազիլիայի աշխարհի առաջնությանը: Չէ՞ որ աշխարհի առաջնությանը մասնակցում են թիմեր, որտեղ հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Մենք ցանկանում ենք լինել նրանց շարքում»:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը 16 միավորով գլխավորում է H խմբի աղյուսակը, իսկ 2-րդ տեղում գտնվող Ուկրաինայի հավաքականը ետ է մնում 1 միավորով:









































