ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ափսոսում է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլն այլևս չի խաղում Մադրիդի «Ռեալ»-ում: Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը լքել է «արքայական ակումբ»-ը և այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում:
«Ես, որպես «Ռեալ»-ի երկրպագու, ցավում եմ, որ Օզիլը լքել է ակումբը: Կարծում եմ` Իսպանիայում նա ավելի մեծ հնարավորություն կունենար բացահայտելու և ցուցադրելու իր տաղանդը: Մեսութի տրանսֆերի դիմաց 50 մլն եվրո վճարեցին: Շատերին անհասկանալի է, թե ինչպես կարելի է մեկ մարդու համար այդքան գումար վճարել»,- ասել է Բլատերը:
Հավելենք, որ ավելի վաղ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել էր, թե չի ափսոսում Օզիլի` «Արսենալ» տեղափոխության համար:









































