«Ատլետիկո Մինեիրո»-ի հարձակվող Ռոնալդինյոն, ով ժամանակին պաշտպանել է ՊՍԺ-ի ու «Բարսելոնա»-ի գույները, հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտել փարիզյան ակումբում:
«Հիմա ՊՍԺ-ն բավականին ուժեղ թիմ է: Կցանկանայի կարիերաս ավարտել նման մեծ ակումբում: Սակայն այս պահին դեռևս չեմ մտածում ապագայիս մասին:
Հիմա Փարիզում հանդես է գալիս իմ հայրենակից Լուկաս Մոուրան, ով շատ հեռանկարային ֆուտբոլիստ է, ում ապագայում ծափահարելու է ողջ աշխարհը»,- ասել է Ռոնալդինյոն:







































