Monday, 29 04 2024
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին

Ոսկե մեդալը նրա վաստակն է. Հրազդանի քաղաքապետը՝ նախագահի կողմից որդու պարգևատրության մասին

«Ռազմիկ Դանիելյանի ոսկե մեդալը`դա նրա վաստակն է, որի գնահատականը կարող եք իմանալ դպրոցից և ուսուցչական կազմից: Հարցրեք դպրոցի տնօրենին և կիմանաք, թե ինչպիսի առաջադիմությամբ է նա սովորում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե իր որդին նախագահի կողմից ոսկե մեդալի է արժանացել բարձր առաջադիմության համար: Այստեղ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե քաղաքապետի անչափահաս որդին՝ Ռազմիկ Դանիելյանը ամիսներ առաջ հոր ծառայողական մեքենայով ավտովթարի չենթարկեր և դրա հետևանքով մահ չպատճառեր մի քաղաքացու:

Սոցցանցերում այսօր բուռն քննարկվում էր քաղաքապետի որդու պարգևը և կարծիքներ էին հնչում, որ այդկերպ նախագահն իրավապահ մարմիններին ազդակ է ուղարկում կարճել քրեական գործը, որը հարուցված է ոսկե մեդալակիր կրտսեր Դանիելյանի արարքի հետևանքով:

Արամ Դանիելյանն անբարոյական է համարում այս մեկնաբանությունները: «Կատարվածը չարաբաստիկ ողբերգություն էր: Ոչ մեկ չէր ցանկանա, որ նման բան լիներ: Եվ դրա հետևանքները պետք է պարզեն, վճիռը կայացնեն իրավապահ մարմինները: Դիտավորյալ և միտումնավոր թիրախ դարձնել դժբախտությունը` զուրկ է բարոյական նորմերից: Ես ապշած եմ նման կարծիքներից»,- ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը:

Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին, ապա Ռազմիկ Դանիելյանի փաստաբան Հայկ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ ոչ մի նոր բան չկա: Արդեն տևական ժամանակ է՝ նշանակված են փորձաքննություններ, որոնք պետք է պարզեն, թե ինչպես է կատարվել այդ վթարը: «Փորձաքննությունները դեռ ընթանում են: Ուրիշ ոչ մի նորություն չկա քրեական գործում»,- ասաց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում