2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի վերջին խաղերում Արգենտինայի հավաքականը ստիպված է գլուխ հանել առանց Լեո Մեսսիի, Գոնսալո Իգուաինի ու Խավիեր Մասկերանոյի:
Մեսսին ու Մասկերանոն «Բարսելոնա»-ի ենթակայության տակ են ու վերականգնվում են վնասվածքներից, իսկ Իգուաինը վնասվածքից ապաքինվում է «Նապոլի»-ում:
Հիշեցնենք, որ Արգենտինան արդեն իսկ ապահովել է տեղը Աշխարհի առաջնությունում: Ալեխանդրո Սաբելյայի սաները հոկտեմբերի 11-ին կխաղա Պերուի, իսկ հոկտեմբերի 15-ին` Ուրուգվայի դեմ: