Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը ուրախ է, որ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան փոխել է թիմի խաղաոճը:
Գերմանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը հիացած է նոր մարզչի աշխատանքի մեթոդներից: Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը 15 հանդիպում է անցկացրել և 2 գոլ հեղինակել: Հիշեցնենք` իսպանացի մասնագետը գլխավորել է մյունխենյան ակումբը նախորդ ամռանը:
«Մենք զվարճալի ֆուտբոլ ենք ցուցադրում: Ինձ դուր է գալիս փոխանցումների մեծ քանակը խաղադաշտի կենտրոնում և արագ խաղը` եզրերում»,- Bild-ը մեջբերում է Կրոսի խոսքերը: