Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հաստատել է, որ պատրաստ է ուսումնասիրել «Ռոմա»-ի 37-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիի` ազգային թիմ վերադառնալու հարցը:
«Ֆրանչեսկոյի, Անտոնիո Կասանոյի նման տաղանդավոր ֆուտբոլիստները միշտ ուշադրության կենտրոնում են: Տոտտիի թեկնածությունը կգնահատենք առաջնության մեկնարկից մեկ ամիս առաջ, սակայն այսօրվա Տոտտին պարզապես ֆանտաստիկ է: Եթե աշխարհի առաջնությունը լիներ այսօր, Տոտտիին առանց երկմտելու հավաքական կհրավիրեի:
Աշխարհի առաջնությանը մեր թիմի կազմում պետք է լինեն գերազանց մարզավիճակ ունեցող 22 ֆուտբոլիստներ»,- ասել է Տոտտին:
Հիշեցնենք` Տոտտին ավարտել է միջազգային կարիերան` 2006 թվականին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 6 գոլային փոխանցում է կատարել և 3 գոլ հեղինակել: