Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը հուսով է, որ հաջող ելույթ կունենա ընթացիկ մրցաշրջանում: Ֆուտբոլիստը նշել է, որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահում է իրեն:
«Անչելոտիի վստահությունը ոգեշնչում է ինձ: Բախտն արդեն ժպտացել է ինձ, քանի որ հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում:
Մեր թիմում խաղում են լավագույն պաշտպանները, ինչը բարդացնում է մրցակցությունը: Բացի այդ, հիանալի հարաբերություններ ունեմ Զինեդին Զիդանի հետ»,- նշել է Վարանը:








































