Մեկնարկեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլի հերթական տուրը: Այսօր առաջինը խաղադաշտ դուրս եկան A խմբի ետնապահները: Ղազախստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ադրբեջանի ընտրանուն և հաղթեց 2:1 հաշվով: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Գրիդինը (58 ր. և 68 ր.), ադրբեջանցիների միակ գոլը խփեց Նադիրովը: Այս պարտությունից հետո Ադրբեջանի հավաքականը նահանջեց վերջին հորիզոնական:
A խմբի մյուս հանդիպումները կկայանան այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին` Ավստրիան կընդունի խմբի միանձնյա առաջատար Գերմանիային, Թուրքիան կհյուրընկալվի Բելգիային:










































