Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հունվարին հարցում կկատարի` Ջերդան Շակիրիի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Կիսապաշտպանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ իր ներկայիս թիմի խաղերի մեծ մասն անցկացնում է պահեստայինների նստարանին:
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընդամենը երկու անգամ է վստահել 21-ամյա շվեյցարացուն, ում ծառայություններով հետաքրքրված է Վենգերը:
Հիշեցնենք` Շակիրին «Բավարիա» է տեղափոխվել նախորդ մրցաշրջանում: Մյունխենի ակումբը 10 մլն եվրո էր վճարել նրա տրանսֆերի դիմաց:










































