Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Դորտմունդի «Բորուսիա»-ին: Հանդիպումն ավարտվել է տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման 81-րդ րոպեին Կրուզեն դիպուկ հարվածով իրացրեց 11 մետրանոցը, իսկ 87-րդ րոպեին Ռաֆայելը կրկնապատկեց իր թիմի հաշվի առավելությունը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: 77-րդ րոպեին նրան փոխարինեց Յակուբ Բլաշիկովսկին:
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի այլ հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Շալկե-04» – «Աուգսբուրգ»՝ 4:1
«Վոլֆսբուրգ» – «Այնտրախտ»՝ 0:2
«Շտուտգարտ» – «Վերդեր»՝ 1:1
«Մայնց» – «Հոֆենհայմ»՝ 2:2








































