«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է Անգլիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Էվերթոն»-ի դեմ հանդիպման արդյունքները: Չիլիացի մասնագետը հայտնել է, որ հաղթանակն անհրաժեշտ էր իր թիմին:
«Այս հաղթանակը մեզ անչափ անհրաժեշտ էր, քանի որ խաղից առաջ 5 միավորով զիջում էինք առաջնության առաջատարին: Մենք պետք է առավելագույն միավորներ վաստակենք սեփական հարկի տակ անցկացրած խաղերում»,- BBC-ն մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:
Հաղթանակից հետո «քաղաքայիններ»-ը զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 13 միավոր:



































