Thursday, 23 05 2024
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին

Կրեմլը անցել է տոտալ գրոհի. Մոսկվա են կանչվել հոգևոր առաջնորդները

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Այս տեղեկատվությունը հաստատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Նրանք քննարկելու են Ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր»,- ասել է Մայրի տեղեկատվական համակարգի տնօրեն:

Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Հոգևոր առաջնորդներն այս ձևաչափով նախկինում էլ են հանդիպել, սակայն հանդիպումները որևէ էական ազդեցություն չեն ունեցել ոչ կարգավորման գործընթացի և ոչ էլ հակամարտության գոտում լարվածության թուլացման վրա:

Այս ամենն, իհարկե, ունի իր բացատրությունները: Մոսկվան այդ հանդիպումները կազմակերպել է իր օրակարգով, որը միշտ չէ, որ տարածաշրջանային խաղաղության հաստատման նպատակ է հետապնդել:

Մյուս կողմից՝ հոգևոր առաջնորդները թե Հայաստանում և թե Ադրբեջանում բավարար հեղինակություն չունեն իշխանությունների քաղաքականության կամ հանրային կարծիքի վրա ազդելու համար: Այս ֆոնին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումները նույնիսկ անիմաստ են, մանավանդ, որ ԼՂ հակամարտությունը չունի կրոնական բնույթ, իսկ հոգևոր առաջնորդները գործընթացում չեն կարողանում ապահովել նույնիսկ հումանիտար առաքելություն, այսինքն՝ նպաստել խաղաղության հաստատմանը:

Այս ամենին գումարվում է Մոսկվայի ղարաբաղյան քաղաքականության մեջ ի հայտ եկած նոր շեշտադրումը: Ըստ ամենայնի՝ քառօրյա պատերազմից և Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի վերջին երկչոտ փորձերից հետո Մոսկվայում սպառել են Հայաստանի իշխանություններին լուծումներ պարտադրելու ռեսուրսը և փորձում են իրենց ծրագրերի իրականացումն ապահովել զուգահեռ ձևաչափերով: Այդ նպատակով կիրառվում են տարբեր հնարքներ: Մոսկովյան փորձագիտական շրջանակների կողմից շրջանառվում է բանակցային գործընթացը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձևաչափ տեղափոխելու թեզը, Կրեմլը իր արբանյակ Ժիրինովսկու կուսակցության միջոցով Մոսկվայում փորձում է կազմակերպել չճանաչված հանրապետությունների ՀԿ-ների համագումար՝ շեշտը դնելով Արցախում մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Հոգևոր առաջնորդների հանդիպումը այս շարքից է:

Մոսկվան տարբեր արհեստական հարթակներ է ստեղծում Հայաստանի իշխանությունների վրա ճնշում բանեցնելու նպատակով: Գլոբալ իմաստով զզվելի է լսել ռուսական իբրև թե խաղաղարարական նախաձեռնությունների մասին, երբ Մոսկվան շարունակում է ինտենսիվորեն զինել Ադրբեջանին՝ մոտեցնելով նոր պատերազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում