Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9.8 կմ հատվածում 37-ամյա Արթուր Մելիքյանը իր վարած DAE մակնիշի 155 ԼՕ 55 համարանիշի խոշոր բեռնատարով կողաշրջվել է։
shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով բեռնատարի ուղևորին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը և վարորդի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարն ուղևորվում էր Ղազախստան և բարձված էր գարեջուր զտելու համար հումքով։









































