Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է թիմի կազմի հզորացման աշխատանքները: Տեղեկությունների համաձայն` լոնդոնյան ակումբի ղեկավարներն ուսումնասիրում են «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Նշենք, որ Արսեն Վենգերն արդեն մի քանի փորձ է կատարել առաջատար հարձակվողի իրավունքների ձեռքբերման շուրջ: Սակայն ո´չ Գոնսալո Իգուաինը, ո´չ Լուիս Սուարեսը չցանկացան Լոնդոն տեղափոխվել:
Հիշեցնենք` «Պորտու»-ի կազմում Մարտինեսը 37 գոլ է խփել` 48 հանդիպումներում:



































