Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի հաջող մեկնարկը 2013/14թթ մրցաշրջանում:
«Երբ թիմը վստահություն է ձեռք բերում, յուրաքանչյուր խաղի մոտենում է բարձր տրամադրությամբ: Նրանք դուրս են գալիս խաղադաշտ հաղթողի հոգեբանությամբ:
Անցած մրցաշրջանում երկրպագուները վստահ չէին, որ թիմը կարող է հաջողության հասնել, բայց այս մրցաշրջանում ամեն ինչ այլ է: Նրանք կրկին հավատում են «Արսենալ»-ին»:








































