Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Չնայած Գյումրիում ԳԱԼԱ-ի որոշմանը, Վանաձորում ընդդիմությունը միասնական է բոյկոտի հարցում

«Գյումրու ավագանիում և Վանաձորի ավագանիում «Լուսավոր Հայաստան»-ի իրավիճակները տարբեր են, զուգահեռ պետք չէ տանել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը՝ անդրադառնալով Գյումրու ավագանու անդամ ԳԱԼԱ-ի՝ բոյկոտը դադարեցնելու որոշմանը:

Հիշեցնենք. Գյումրիի ավագանիում 4 մանդատ ունեցող ԳԱԼԱ կուսակցությունը հայտարարել է բոյկոտը դադարեցնելու մասին և սեպտեմբերից կմասնակցի Գյումրիի ավագանու նիստերին:

Հիշեցնենք նաև, որ Գյումրիում 2016թ. հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ «Բալասանյան» դաշինքը: Ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն կազմեց: 8 8 մանդատ ունեցող ԲՀԿ-ն դեռ շարունակում է բոյկոտը:

Քրիստ Մարուքյանը նշեց, որ մինչև հոկտեմբեր ամիսը, այսինքն՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, իրենք կշարունակեն իրենց այս գործելաոճը՝ կշարունակեն բոյկոտը, իսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր միայն կքննարկեն իրենց հետագա անելիքները: «Մեր հայցադիմումը ՍԴ-ում կքննվի հոկտեմբերի վերջին, մինչ այդ մեր որդեգրած գործելաոճում փոփոխություն չի լինի: Մենք շարունակում ենք գրություններով աշխատել, հարցեր բարձրացնել, այդ հարցերին լուծումներ տալ»,- ասաց Մարուքյանը:

Մեր դիտարկմանը՝ Գյումրիում ԳԱԼԱ-ի օրինակը ցույց տալի՞ս է, որ բոյկոտն էլ է անարդյունավետ պայքարի միջոց Հայաստանում, Մարուքյանը նկատեց. «Ինձ թվում է՝ պետք չէ զուգահեռներ անցկացնել Գյումրիի և Վանաձորի միջև: Այնտեղ լրիվ ուրիշ հիմնավորմամբ էր բոյկոտը, իսկ Վանաձորում մեր բոյկոտն իր արդյունավետությունն ունեցել է այնքան ժամանակ, քանի դեռ գործող համայնքապետը և ՀՀԿ խմբակցությունը չսկսեցին անօրինաբար նիստեր գումարել:

Մեր բոյկոտի իմաստն այն էր, որ ՀՀԿ-ն ցույց տար այն մեծամասնությունը, որին տիրապետում է: Եվ իրենք օրենքի բացից օգտվելով կամ օրենքը շրջանցելով նիստեր գումարելով՝ ի վիճակի չեն այդ մեծամասնությունը ցույց տալ: Այսինքն՝ չունենալով մեծամասնություն՝ նրանք ստանձնել են կառավարում և պատասխանատվություն են կրում ամբողջ վիճակի համար»,- ընդգծեց Մարուքյանը՝ հավելելով, որ Գյումրիում իրավիճակը այլ էր՝ այն իմաստով, որ նրանք ի սկզբանե կարողացան ապահովել պահանջվող 17 մանդատը, և այնտեղ նիստ հրավիրելու իրավազորության հարցը չկար: Գյումրիի ավագանու դեպքում ՍԴ-ում վիճարկվում էր այդ 17 մանդատ ձևավորելու հարցը:

Իսկ Վանաձորի դեպքում, հիշեցնենք, հունիս 9-ին «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով Վանաձորի ավագանու նիստերի իրավազորությունը:

Իրականում չորս պահանջ կա դրված: Առաջին պահանջն է Սահմանադրության 1-ին, 2-րդ, 179-րդ և 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը: Երկրորդ պահանջով՝ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդված 1-ին մասը: Այսինքն՝ վիճարկվում է ՏԻՄ օրենքի քվորումի համապատասխան դրույթը: Երրորդը՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջն է: Չորրորդը՝ պահանջում են Վանաձոր համայնքի ավագանու մարտի 31-ի՝ 2017-2021թթ. հնգամյա զարգացման որոշումն անվավեր ճանաչել:

Այս հարցով ՍԴ նիստը նշանակված է հոկտեմբերի 30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում