Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսն անգնահատելի է դարձել` իր ներկայիս մարզավիճակի պատճառով:
«Հնարավոր է` այժմ Վալդեսի իրավունքների արժեքն ավելի է բարձրացել, քանի որ նա հիանալի մարզավիճակում է:
Վիկտորը հայտնել է կատալոնական ակումբը լքելու իր ցանկության մասին: Նա հիանալի դարպասապահ է: Վերջին խաղերում Վալդեսն ապացուցեց, որ պարզապես անգնահատելի է»,- ասել է Չավին:







































