Թուրինի «Յուվենթուս»-ի 34-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Իտալացի կիսապաշտպանի՝ թուրինյան ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ. հուլիսի 1-ին, իսկ կողմերը չեն շտապում նոր համաձայնագիր կնքել:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Յուվե»-ը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ընթացիկ մրցաշրջանում Պիրլոյի ակտիվում կա Ա Սերիայի 5, ՉԼ և Իտալիայի սուպերգավաթի խաղարկության մեկական խաղ:










































