Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ․ ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Մեզ համար կարևոր է, որ երկու երկրների միջև պահպանվեն լավ հարաբերություններ, որ համագործակցությունն ու փոխգործակցությունը զարգանան բոլոր ոլորտներում՝ տնտեսական, մարդասիրական, ռազմական և ռազմատեխնիկական», – ասել է Նարիշկինը։
«Մենք ակնկալում ենք, որ հենց դա էլ տեղի կունենա», – ընդգծել է ԱՀԾ տնօրենը։









































