Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության» վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա անշուշտ, սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։ Իհարկե, երկրի տնտեսական զարգացման գործում կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով», – ասել է Նարիշկինը։








































