Ռայան Գիգզը հերթական ռեկորդի նախաշեմին է: Եթե ֆուտբոլիստն այսօր մասնակցի ՉԼ «Շախտյոր»-ի դեմ հանդիպմանը, ապա մրցաշարում անցկացրած խաղերի թվով կգերազանցի Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլի ռեկորդը:
Այժմ խաղացողի ակտիվում կա 144 խաղ (նույնքան խաղ է անցկացրել նաև Ռաուլը): Գիգզը «Յունայթեդ»-ի կազմում ՉԼ-ում հեղինակել է 20 գոլ:
«Ռեկորդակի՞ր եմ դառնալու: Հիանալի է: Ես չգիտեի այդ մասին»,- հայտարարել է կիսապաշտպանը:










































