Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ խաղացողներն ի զորու են ի կատար ածել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մտահղացումները:
«Հավատում եմ մեր թիմի ուժերին: Մոուրինյոն հաղթողի հոգեբանություն ունի: Նա դա ապացուցել է ոչ միայն «Չելսի»-ում: Վստահ եմ, որ այս թիմը մեծ նվաճումներ է ունենալու:
Կարծում եմ՝ արդեն ժամանակն է սկսել հաղթարշավը»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:









































