Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը դիմել է թիմի երկրպագուներին` կոչ անելով նրանց ավելի համբերատար վերաբերվել թիմի գրանցած արդյունքներին: Հյոնեսը նշել է, որ երկրպագուները պետք է հանգիստ ընդունեն «Բավարիա»-ի` 1:0 կամ 2:0 հաշվով հաղթանակները:
«Ընթացիկ մրցաշրջանում անսպասելի բարդությունների բախվեցինք: Երկրպագուներին այլևս չեն գոհացնում 1:0 կամ 2:0 հաշվով հաղթանակները: Յուրաքանչյուր խաղում նրանք ցանկանում գոլային հրավառություն տեսնել:
Բոլորը պետք է հասկանան, որ թիմի կյանքը բարդ է և բազմազան: Անհրաժեշտ է ավելի հանգիստ ընդունել թիմի գրանցած արդյունքները: Ֆուտբոլիստները չեն կարող ամեն անգամ նույն կերպ գործել»,- sport1-ը մեջբերում է Հյոնեսի խոսքերը:






































