Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին շարունակում է բանակցել «Գալաթասարայ»-ի հետ: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Գալաթասարայ»-ի ղեկավարները հրաժարվել են Մանչինիի ծառայություններից` նրա բարձր պահանջների պատճառով: Տեղեկությունների համաձայն` մասնագետը տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ էր պահանջում:
Հիշեցնենք` «Գալաթասարայ»-ը հեռացրել է աշխատանքից թիմի նախկին գլխավոր մարզչին և այժմ այլ մասնագետ է փնտրում` թափուր մնացած պաշտոնը զբաղեցնելու համար:



































