Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է իր կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Նշվում է, որ երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրվում է Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը:
Նշվում է, որ «Յունայթեդ»-ը պատրաստվում է պաշտոնական առաջարկով հանդես գալ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Անգլիացիները պատրաստվում են առաջարկել 6 մլն ֆունտ:










































