Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին նշել է, որ այն խաղը, որ թիմը ցուցադրեց «Ալմերիա»-ի դեմ, կօգնի նրանց չեմպիոն դառնալ:
«Փիլիսոփայության առումով ոչինչ չի փոխվել: Մենք գործում ենք նախկին խաղաոճով և հանդերձարանում այդ հարցի շուրջ քննարկումներ չկան: Ջանք չենք խնայելու տիտղոսներ նվաճելու համար:
Երկրորդ խաղակեսում բոլորը տեսան նախկին «Բարսելոնա»-ն: Մենք հաղթեցինք և նույն խաղով կարող ենք Իսպանիայի առաջնության չեմպիոն դառնալ»,- Չավիի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:






































