Իսպանիայի Պրիմերայի 7-րդ տուրի շրջանակներում «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ռայո Վալյեկանո»-ին: «Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի` 1:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գոլը 37-րդ րոպեին հեղինակել է Ժոնասը:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Վալենսիա»-ն զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 12 միավոր, իսկ «Ռայո Վալյեկանո»-ն 3 միավորով վերջին տեղում է:







































