Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Սեպտեմբերին «Սասնա ծռերի» գործով դատավորը կստանա քաղաքական հանձնարարականները, և դատաքննությունը կսկսվի

Արդեն մեկ ամսից ավելի է՝ մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը, սակայն, ըստ էության, ոչ մի էական գործընթաց տեղի չի ունեցել: Դատարանը դեռ փորձում է ճշտել դատավարության մասնակիցների ինքնությունը: Միակ բանը, որ տեղի է ունենում դատավարությունների ժամանակ,  փաստաբանների ու ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կայացումն է, որից հետո պարբերաբար նիստերը հետաձգվում են, և դատավորը հեռանում է խորհրդակցական սենյակ: Սասնա ծռերի գործով փաստաբանների խոսքով՝  ակնհայտ երևում է, որ դատավորը կաշկանդված է, իրեն տրված չէ ազատ գործելու իրավունք, և դրա համար ամեն նիստի նա խախտում է  քրեադատավարական օրենսգրքի մի շարք նորմեր, իսկ երբ զգում է, որ չի տիրապետում իրավիճակին, որևէ մեկի նկատմամբ սանկցիա է կիրառում և հեռանում է խորհրդակցական սենյակ:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը, փաստաբանների խոսքով, այն է, որ դատավորը չխախտի քրեադատավարական նորմերը և թույլ տա՝ դատավարությունը նորմալ ընթանա և մտնի դատաքննության փուլ: «Պարզ զգացվում է, որ դատավորը ներքին լարվածություն ունի, որից էլ դրդված՝ թույլ է տալիս դատավարական նորմերի խախտումներ և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար փորձում է այդ ամենը բարդել պաշտպանական կողմի վրա: Դատավորը կարող է նիստերը վարել օրենքի տառին համապատասխան, և ոչ մի լարվածություն չի լինի: Սակայն դատավորը թույլ է տալիս սխալներ, պաշտպանները ընդդիմանում են դատարանի անօրինական գործողությունների դեմ, դատավորն էլ, բուն դատաքննությունը թողած, գնում է սանկցիաներ կայացնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս իրավիճակը շուտով կավարտվի, քանի որ քաղաքական իշխանությունը հստակ հանձնարարականներ կտա դատավորին: Իսկ այդ հանձնարարականները մինչև այժմ չեն տրվել, քանի որ իշխանություններին պետք էր ուսումնասիրել իրավիճակը: «Ինձ թվում է՝ իշխանությունները դեռ ամբողջական հանձնարարականներ չեն տվել դատավորին: Իմ անձնական կարծիքով՝ իշխանությունները իրենք դեռ ամբողջությամբ չեն կողմնորոշվել, թե ինչպես պետք է տանեն այս պրոցեսը, դրա համար ժամանակի վրա են խաղում:  Դրա համար պատահական չէ, որ դատավորը իր կայացրած սանկցիան վերացնում է, հետո նորից 10 ժամով սանկցիա է կայացնում: Կամ ամեն 5-10 րոպեն մեկ հեռանում է  խորհրդակցական սենյակ՝ սանկցիա կայացնելու: Ստացվում է, որ դատավորը այս փուլում հանձնարարություն ունի ամբաստանյալների և նրանց պաշտպանների մասով խնդիր լուծել, որից հետո կանցնի բուն դատաքննությանը: Այս ամիսն էլ կանցնի, օգոստոսին էլ մի երկու նիստ կկայանա, դրանից հետո արդեն սեպտեմբերին քաղաքական բոլոր հանձնարարականները կտրվեն դատավորին, հստակություն  կմտցվի, և կմտնենք ռեալ դատաքննության փուլ ու կսկսենք ապացույցներ հետազոտել»,-նկատեց փաստաբանը:

Բաղդասարյանի խոսքով՝ իշխանությունները այս փուլում հապաղում են, ժամանակ են ձգում, քանի որ շատ բան էլ կախված է նաև դրսում տեղի ունեցող պրոցեսներից: «Շատ բան կախված է Ղարաբաղի հարցից, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ սկզբունքով պետք է խնդիրը լուծվի: Հետո էլ 2018 թվականից հետո  իշխանության մնալ-չմնալու հարցն է: Ռուսաստանում Պուտինի առաջադրվել-չառաջադրվելու հարցը: Քանի որ Հայաստանի ներքին քաղաքական կյանքը, նաև սոցիալ-տնտեսական հարցերը, ամեն ինչ կախված է  արտաքին աշխարհի դրսևորումներից, դրա համար ենթադրում եմ, որ իշխանությունը փորձում է ժամանակ շահել, որ հետո տեսնի՝ ինչ է անում: Ակնհայտ է նաև, որ իմ թվարկած բոլոր փոփոխությունները իրենց արձագանքը կունենան դատարանի դահլիճում»,- ասաց Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանը՝ դատավորի փոփոխությունը որևէ իրավիճակ կփոխի, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարությունը քաղաքական է, դատավորի ով լինելը այնքան էլ կարևոր չէ, Բաղդասարյանը արձագանքեց. «Իմ  կարծիքով՝ դատավորը պրոֆեսիոնալ դատավոր է: Նա շատ լավ է տիրապետում գործին, բայց դատավորը շատ լուրջ ազդեցության տակ է: Եթե իրեն թողնեն, նա շատ լավ կվարի գործը, քան երբ նրան հանձնարարություններ են տալիս: Ուրիշ նիստերի ժամանակ Գաբրիելյանը այդպես չի անում և շատ պրոֆեսիոնալ է վարում, դատական պրոցեսները տանում է իր բնականոն հունով, օրենքի ուժով իրականացնում է իր լիազորությունները: Բայց Սասնա ծռերի գործով նա օրենքի խախտում է անում: Զգացվում է, որ նա չի ուզում օրենք խախտել, բայց ինչ-որ մեկի թելադրանքով գնում է օրենքի խախտման: Օրինակ՝ երբ փաստաբանները անհապաղ գործողություն կատարելու մասին միջնորդություն են կայացնում, պետք է այդ միջնորդությունը քննարկվի, պետք է փաստաբաններին թույլ տրվի առարկել դատարանի անօրինական գործողությունների դեմ, բայց դա տեղի չի ունենում, միանգամից սանկցիա է կայացվում, և նիստը հետաձգվում է: Նույնը ամբաստանյալների դեպքում: Բայց պետք է լինել օբյեկտիվ: Մարդիկ հայտարարում են, որ ապստամբել են, գահի դեմ են գնացել, և հասկանալի է, որ նրանք չեն կանգնելու նիստին: Հիմա ամեն նիստին չկանգնելու համար սանկցիա՞ պիտի կայացվի»,- զարմանում է փաստաբանը:

Ուշագրավ է, որ դատավորը 14-ի գործով ամբաստանյալների չկանգնելու դեպքում սանկցիա է կայացնում, բայց 18-ի գործով նույն  արարքի համար սանկցիա չի կայացվում: Օրինակ երեկ Միհրան Հակոբյանը դատարանի հարցերին պատասխանում էր նստած: «Սա նշանակում է, որ դատավորը կոնկրետ հանձնարարական է կատարում»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով փակ դատավարության հնարավոր անցկացմանը՝ իմ զրուցակցի խոսքով  դա տեղի չի ունենա, քանի որ շատ լուրջ հակազդեցության կհանդիպի: «Ես գիտեմ, որ փակ դատավարությունը քաղաքական որոշ շրջանակների շատ ձեռնտու է, որ հանկարծ շատ բաներ չբացահայտվեն: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ դատավորը հակված չէ փակ դատավարության: Դռնփակ դատավարության պարագայում դատավորը չի կարողանա օբյեկտիվ դատավարություն անցկացնել: Եվ հետո դռնփակ դատավարության պարագայում Հայաստանը շատ լուրջ հարվածի տակ կընկնի Եվրոպայում: Եթե դռնփակ դատավարություն տեղի ունենա, նշանակում է, որ այդ հարցով եվրոպական դատարանում անհապաղ լսում է  լինելու, և ՀՀ-ի առաջ լուրջ պահանջներ են դրվելու: Դրա համար ես վստահ եմ, որ չեն գնա դրան: Եթե ՀՀ իշխանությունները թքած չունեն Եվրոպայի վրա, ապա չեն գնա դռնփակ դատավարության»,-եզրափակեց Բաղդասարյանը:

Փաստաբաններից շատերն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ եթե դատավորը գնա դռնփակ դատավարության, իրենք չեն մասնակցելու նիստերին: Իսկ առանց իրենց մասնակցության՝ դատական նիստերը չեն կայանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում