Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան դանիել Ալվեսը մեկնաբանել է թիմի նորեկ Նեյմարի խաղը:
«Գիտեի, որ Նեյմարը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է և վստահ էի, որ նա արագորեն կհարմարվի մեր խաղաոճին: Այս իսկ պատճառով ինձ չի զարմացնում Նեյմարի ցուցադրած խաղը:
«Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում մենք կարողացանք գոլային պահեր ստեղծել և իրացնել դրանք: Մարզիչը նման խաղ է անկալում մեզնից, քանի որ այն մեզ բարձունքների կհասցնի:
Բայց Մարտինոն նաև ցանկանում է, որ մենք կարողանանք բազմազան ֆուտբոլ ցուցադրել»,- հայտարարել է Ալվեսը:








































