Friday, 19 06 2026
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Վրաստանի ՃՈ-ն տուգանում է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին. ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելի են Վրաստանում: Հարևան երկրում հայկական վարորդական իրավունքներով երթևեկող վարորդների տուգանքները վերաբերում են Վրաստանի քաղաքացիներին: Վրացական լրատվական կայքերում տեղ գտած այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ Վրաստանի Նինոծմինդա շրջանում ճանապարհային ոստիկանությունը տուգանքներ է կիրառում հայկական վարորդական իրավունքներ ունեցող վարորդների նկատմամբ, «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ոստիկանությունից և «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելի են բոլոր երկրներում և դրանց վրա տուգանքներ չեն կիրառվում: Տուգանքներ կիրառվում են Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական վարորդական վկայականներ:

Շիրակ Թորոսյանի խոսքով` Վրաստանը սահմանել է կարգ, ըստ որի՝ որոշակի ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի համարվող անձինք, ովքեր հայկական վարորդական իրավունքներ ունեն, պետք է դիմեն համապատասխան մարմիններին` ստանալու վրացական վարորդական իրավունքներ: Նա տեղեկացրեց, որ Վրաստանում տուգանքներ են կիրառվել հենց այդ մարդկանց նկատմամբ, ովքեր սահմանված ժամանակահատվածում չեն դիմել վրացական վարորդական իրավունքներ ստանալու համար:

«Տուգանելու գործընթացը կարճ է տևել, քանի որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը միջնորդել է և տուգանումներն անմիջապես դադարեցվել են, իսկ արված տուգանքները չեղյալ են հայտարարվել: Այս պահին տուգանքներ չեն կիրառվում, սակայն դժվարանում եմ ասել, արդյոք ուժի մեջ է այն պայմանը, որ որոշակի ժամանակահատվածում դիմեն և փոխեն հայկական վարորդական իրավունքները վրացականով, թե ոչ: Հավանաբար, նման մարդիկ շատ են, որ համապատասխան մարմինների ուշադրությունն են գրավել և Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այդ իմաստով էր ցանկանում, որ այն կիրառվի: Յուրաքանչյուր պետություն ցանկանում է, որ քաղաքացիներն իրենց երկրի վարորդական իրավունքներ ունենան»,- ասաց Թորոսյանը:

Նրանք կարող են ավելի խիստ գտնվել, սակայն ներկայումս տուգանքները չեղյալ են հայտարարվել: Պատգամավորի կարծիքով` պահանջը կարող է լինել բոլոր օտար վարորդական իրավունքներով վարորդների մասով: Ըստ Թորոսյանի` քանի որ խնդիրը հայկականի մասով էր բարձրացվել, ինքը հետաքրքրվել էր միայն այդ դրա շուրջ:

Նինոծմինդայում հուլիսի 5-ին մոտ քսան վարորդ տուգանվել էր Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից 500 լարիով: Տուգանվել էին այն վարորդները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, սակայն ունեն Հայաստանի Հանրապետության կողմից տրված վարորդական իրավունքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում