Հայաստանն անվտանգության հարցերում հույսն առաջին հերթին իր վրա պետք է դնի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ հարցին:
«Չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», – ասաց փոխնախարարը:
Վերջինս ընդգծեց, որ հենց այս տրամաբանությունից ելնելով է Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ:









































