Կիրակի օրը Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա ընկած ականանետային ռումբը պատկանում է ընդդիմադիր գրոհայիններին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով Հետաքննող խորհրդին:
Դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով:
Դեսպանատանը հայտարարել են, որ տուժածներ չկան, սակայն աղբյուրը հայտնել է, որ երկու հոգի ստացել են թեթև վնասվածքներ. նրանց քերծել են ցաքուցիր եղած քարերը:









































