Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանացիներին խնդրել է պաշտպանել իր թեկնածությունը սեպտեմբերի 22-ին տեղի ունենալիք Բունդեստագի ընտրություններին և կողմ արտահայտվել Ազատ դեմոկրատական կուսակցության հետ դաշինքի պահպանմանը: Կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել Բեռլինում նախընտրական քարոզարշավի ավարտի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Գերմանիայի քաղաքացիներին խնդրում եմ ինձ մանդատ տրամադրել, որպեսզի հաջորդ 4 տարում ևս ես կարողանամ ծառայել երկրիս»,- ասել է կանցլերը:
Մերկելը խոստովանել է, որ 2005-2009 թթ. ամենահաջողակը քրիստոնեա-լիբերալ դաշինքն է եղել:
Բանն այն է, որ Ազատ դեմոկրատական կուսակցության անդամները 5 տոկոսանոց պատնեշի սահմանին են և կարող են չհայտնվել Բունդեստագում: Եթե դա տեղի ունենա, Մերկելը և նրա պահպանողական բլոկը այլընտրանք չեն ունենա, քան այլ գործընկեր փնտրել դաշնակցության համար:









































