Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է «Արքայական ակումբ»-ում մնալու որոշման մասին: Ֆուտբոլիստը վստահ է, որ կարող է հանդես գալ մեկնարկային կազմում:
«Որոշել եմ մնալ «Ռեալ»-ում, չնայած նոր խաղացողներին, որոնք համալրել են ակումբը: Չեմ հասկածում, որ «Ռեալ»-ում խաղալու բավականաչափ վարպետություն ունեմ:
Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կխաղա նա, ով ավելի լավ մարզավիճակում կլինի: Քանի որ Բեյլը չի մարզվել նախամրցաշրջանային հատվածում, ապա կարող եմ ասել, որ մրցաշրջանի մեկնարկաում ես առավելություն ունեմ»,- հայտարարել է Դի Մարիան:







































