Լիգա 1-ի շրջանակներում կայանալիք ՊՍԺ – «Մոնակո» խաղից առաջ փարիզյան թիմի պաշտպան Ալեքսը համեմատել է Ռադամել Ֆալկաոյին ու Զլատան Իբրահիմովիչին` երկու թիմերի հարձակման առաջատարներին:
«Ես դեռևս բախտ չեմ ունեցել խաղալ Ֆալկաոյի դեմ, բայց, անկասկած, գիտեմ նրա խաղային որակները:
Երբեք իրավունք չունես կորցնել զգոնությունդ նրա դեմ պայքարում, քանի որ նա հենց դրան էլ սպասում է: Նա ինձ Իբրահիմովիչին է հիշեցնում: Նա լավագույն հարձակվողներից մեկն է աշխարհում, ու ես պետք է շատ ուշադիր հսկեմ նրան:
Նա շատ լավ խաղացող է ու շատ վտանգավոր հարձակվող: Իր որակներով նա աշխարհում լավագույններից մեկն է: Պետք է նրա հետ շատ զգույշ գործենք ու ազատ տարածություններ չտանք»,- ասել է Ալեքսը:






































