Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ ու ավագ Իկեր Կասիլյասը վերջնականապես որոշում է կայացրել իր ապագայի հարցում, պնդում է Goal.com-ը:
Իսպանացի դարպասապահը, չնայած վերջին մեկ տարվա անհաջողություններին ու ստացած երկու վնասվածքներին, որոշել է մնալ թիմում` պայքարելով մեկնարկային կազմում տեղի համար:
Կասիլյասի նման որոշումը արժանացել է թե´ թիմակիցների, թե´ մարզիչների, թե´ ակումբի ղեկավարության հավանությանը, քանի որ Իկերը բոլորի համար համարվում է ակումբի հենասյուներից մեկը:






































