«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին մասին:
«Այս խաղի արդյունքը վճռորոշ չի լինի: Ակամայից մտքիս է գալիս վերջին մրցաշրջանը, երբ բոլորը մեզ ընդհանրապես հաշվի չէին առնում, բայց մենք դուրս եկանք Չեմպիոնների Լիգա:
Դեռևս չեմ կարող նշել` արդյո՞ք «Նապոլի»-ն «Յուվենթուս»-ի գլխավոր մրցակիցն է «Սկուդետտո»-ի համար պայքարում:
Դժվար է ինչ-որ գնահատականներ տալ սեպտեմբերին, եթե առաջնությունը ավարտվում է մայիս ամսին», – ասել է Ադրիանո Գալիանին:






































