Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում 1:6 հաշվով պարտության մատնեց թուրքական «Գալաթասարայ»-ին:
Հյուրերի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, որից հետո գնդակը դրեց մարզաշապիկի ներսում: Հայտնի է, որ ֆուտբոլիստները նման ժեստով աչքի են ընկնում այն ժամանակ, երբ սպասում են իրենց երեխայի ծննդյանը:
Իսպանական ԶԼՄ-ները պարզել են, որ ծնվել է Ռոնալդուի եղբոր՝ Ուգո Վիեիրայի երեխան:







































