Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկման ընթացքում պարոն Հովհաննիսյանն ու Նորին գերազանցության դեսպանը անդրադարձել են մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի և Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ:
Միաժամանակ արծարծվել է ԼՂՀ-ի անկախության և ինքնիշխանության օրակարգը:









































