Thursday, 23 05 2024
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան

Առաջիկայում Հայաստանը Վրաստանի հետ համեմատվելու որևէ շանս չի ունենա

Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշները: Համաձայն ներկայացված պաշտոնական տվյալների՝  տարվա առաջին եռամսյակում  օտարերկրյա ներդրումները կազմել են -7536.5 մլն դրամ: Այսինքն՝ ներդրումների տեսքով Հայաստան մտած և Հայաստանից դուրս եկած գումարների տարբերությունը կազմել է 7 536.5 մլն դրամ (ավելի քան 15 մլն դոլար)՝ հօգուտ Հայաստանից դուրս եկածի: Առաջին եռամսյակի ուղղակի ներդրումների  ծավալը կազմել է 19743.2 մլն դրամ:

Իրավիճակն ավելի պարզ լինելու համար նշենք, որ  2016թ. առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը մոտ 1.7 մլրդ դրամ էր։ Նշյալ թվերի հանրագումարից ստացվում է, որ տեղի է ունեցել ավելի քան 9.2 մլրդ դրամի արտահոսք Հայաստանից:  Չնայած տնտեսության զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այդ արտահոսքը այլ կերպ է մեկնաբանում:

2016թ.  Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարվել է շուրջ  170 մլն դոլարի  օտարերկրյա ներդրում, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 130 մլն դոլար։ 2016թ.-ին դրա նախորդ տարվա համեմատ ներդրումները կրճատվել են ավելի քան 76 մլն դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ 14 մլն դոլարով:

Սա բավականին հետաքրքիր պատկեր է մի քանի առումներով. նախ՝ Հայաստանի տնտեսության ոլորտի պատասխանատուները  վերջին տարիների ընթացքում կրճատվող ներդրումների վերաբերյալ շարունակ «մանևրում են»՝ դիմելով շարունակական մանիպուլյացիաների, թվարկելով մեկ-երկու ձախողված երկրների՝ «ապացուցելու» համար, որ վերջին տարիներին աշխարհի մակարդակով զարգացող երկրներում ներդրումների աճի դանդաղում է  տեղի ունենում: Մինչդեռ միայն Վրաստանի օրինակը բավարար է՝ համոզվելու համար, որ դա բոլորովին էլ այդպես չէ:

Չնայած Վրաստանի  դեպքում էլ մեր պաշտոնյաները հարկ են համարում պարտադիր շեշտել, որ այդ երկրի  հիմնական ներդրողները Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք այդ կերպ արդեն իսկ Վրաստանին կախման մեջ են պահում իրենցից: Մինչդեռ նույն ներդրումների ծավալները, ԵՄ անդամ երկրների Վրաստանում և Հայաստանում կատարած ներդրումների  բացարձակ թվերի համեմատությունները ցույց են տալիս, թե անմիջապես հարևանությամբ գտնվող երկու երկրների նկատմամբ ինչպիսին է աշխարհի պետությունների վերաբերմունքն ու վստահությունը վերջիններիս հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու առումով:

Ընդամենը մի քանի թվերի համեմատությունից հերթական անգամ համոզվում ես, որ  ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է տնտեսության ոլորտի մեր պատասխանատուների կողմից:

Ահավասիկ, 2016թ. ուղղակի ներդրումները Վրաստանում կազմել են 1 մլրդ 645 մլն դոլար (Հայաստանում՝ 130 մլն), որ շուրջ 5%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Ուղղակի արտասահմանյան ներդրումներում ամենամեծ ներդրողների մասնաբաժինը  կազմել է 59%: Վրաստանի ամենախոշոր ներդրողներն են Ադրբեջանը՝ գրեթե 580 մլն դոլար (արտաքին ուղղակի ներդրումների 35%-ը), Թուրքիան՝ 272 մլն դոլար  (17%-ը), և Մեծ Բրիտանիան՝ կատարած ավելի քան 115 մլն դոլարով (7%):

Հայաստանում և Վրաստանում 2016թ.-ին կատարված ուղղակի ներդրումների ցուցակ

մլն դոլար

Փաստորեն վերոնշյալ երկրներից միայն Կիպրոսի դեպքում է, որ Վրաստանի համեմատ ունենք դրական հաշվեկշիռ: Հայաստանի թիվ մեկ  ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի պարագայում, որը միաժամանակ թշնամական հարաբերությունների  մեջ է Վրաստանի հետ, ունենք բացասական հաշվեկշիռ, ներդրված գումարները հետ են գնում, մինչդեռ ռուսները Վրաստանում կատարել են բավականին լուրջ ներդրումներ:

Նշենք, որ վերոնշյալ երկրներից բացի՝ 2016թ. Հայաստանում ամենախոշոր ներդրող երկրներից են եղել Ֆրանսիան (7 մլն դոլար)  և  Ջերսին (ավելի քան 20 մլն դոլար), որոնց ներդրումները Վրաստանում ավելի փոքր են:  Հավելենք նաև, որ Կիպրոսը, Ջերսին և Պանաման օֆշորային երկրներ են:

Վրաստանում 2016թ. կատարված ուղղակի ներդրումների 39%-ը (645 մլն դոլար) ներդրվել է  տրանսպորտի և փոխադրումների ոլորտում, 12.3%-ը (203 մլն դոլար)՝ էներգետիկայի ոլորտում, և  շուրջ 10%-ն էլ (163 մլն դոլար)՝ շինարարության ոլորտում: Ֆինանսական ոլորտում ներդրվել է 136, վերամշակող արդյունաբերության ոլորտում՝ 120 մլն դոլար, սպասարկումների ոլորտում՝ 70, լեռնահանքային արդյունաբերությունում՝ 38, առողջապահության ոլորտում՝ 27, գյուղատնտեսությունում՝ 10 մլն դոլար գումար:

Հայաստանի պարագայում ամենալուրջ ներդրումները կատարվել են հանքարդյունաբերության հարակից ճյուղերում՝ 82 մլն դոլարի, անշարժ գույքի ոլորտում՝ 20 մլն-ի,  խմիչքների արտադրությունում՝ 15 մլն-ի, հեռահաղորդակցության ոլորտում՝ 15 մլն-ի, հիմնային մետաղների արտադրությունում՝ 12 մլն-ի:

Ինչպես փաստում են թվերը, տնտեսության ամենակարևորագույն ճյուղերից էներգետիկայում ներդրումներ չկան, ամենաշատ աշխատատեղեր ապահովող շինարարությունում նույնպես օտարերկրյա ներդրումներ չեն կատարվում, շարունակ տարփողվող տուրիզմի ոլորտում՝ նույնպես:

Բնականաբար, նման ներդրումային զարգացումներով արդեն առաջիկայում Հայաստանի տնտեսությունը Վրաստանի հետ համեմատվելու որևէ շանս չի ունենա՝ չնայած ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկան Հայաստանի    զարգացման համար անսպառ հնարավորություններ է ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում