Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հաղթանակը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբը 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
«Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Կարևոր հաղթանակ տոնեցինք, քանի որ չեմպիոնների Լիգայում նման թիմերի դեմ խաղերը միշտ էլ վտանգավոր են լինում: Մեզ համար այս հաղթանակը հերթական առաջ քայլն էր:
ԲԿՄԱ-ն հզոր հակառակորդ է: Պետք է հաշվի առնել, որ նրանք խնդիրներ ունեին կապված հիմնական կազմի հետ»,- հայտարարել է Գվարդիոլան:







































