Նյու Յորքում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի 26-ամյա զարմուհուն: Այս մասին գրում է New York Post-ը:
Քերոլայն Բայդենը վիճել է նույն տանն ապրող հարևանուհու հետ՝ բնակարանի վճարի պատճառով: Երբ ոստիկանությունը եկել է, քաղաքական գործչի զարմուհին իրեն ագրեսիվ է պահել և դիմակայություն ցուցաբերել ձերբակալման պահին:
Ոստիկանությունում կինը գանգատվել է շնչառական խնդիրներից, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
26-ամյա Քերոլայնն աշխատում է Նյու Յորքի պատկերասրահներից մեկում: Այս գործով նա պետք է դատարանում հայտնվի հոկտեմբերի վերջին:











































